ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աղոթարան

Աղոթարան
18.10.2026 | 00:08

Ով ամեն փառապանծ Աստված,
Օրն ընդունում ենք Քո սիրառատ ողորմությամբ։
Փրկի՛ր ինձ, Տե՛ր, ամեն չարիքներից,
նեղությունից:
Ուղղի՛ր ինձ քո ճշմարիտ ճանապարհով, որ արդարությամբ քայլեմ Քո առաջ։
Քեզ փառք և անդադար փառք,
որ ընդունում ես ինձ ոչ ինչպես ես եմ,
այլ ինչպես կարող եմ լինել Քո գերազանց սիրո մեջ։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ